News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայում իշխող Արդարության ու զարգացման կուսակցության շանսերը կրճատվել են, ընդդիմադիր Ազգային-հանրապետայան կուսակցությանը՝ ընդհակառակը, որոշ չափով ավելացել են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին՝ մեկնաբանելով Թուրքիայում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:

Թուրքագետի խոսքով՝ իշխող կուսակցության ներսում եւ դրա շուրջ սկանդալներ տեղի ունեցան: Հաշվի առնելով վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի բողոքները, իհարկե, իշխող կուսակցության շանսերը զգալիորեն կրճատվել են, ինչը սպասելի էր: «Էրդողանի հեղինակության անկումը անհրաժեշտ է կապել երկիրն իսլամականացնելու մտադրության հետ, ինչում նրա կողմնակիցների թիվը սպասվածից բավական քիչ էր: Այո, Էրդողանին աջակցում էին ժողովրդավարացման գործընթացում, սակայն ինչ վերաբերում է իսլամականցամանը, այստեղ նա աջակցություն չստացավ»,- նշել է Նադեին-Ռաեւսկին: Թուրքագետը միաժամանակ նշել է, որ առայժմ իշխող կուսակցությունը որոշ տվյալներով դեռ առջեւում է Ազգային-հանրապետական կուսակցությունից, եւ բավական կայուն աջակցություն ունի «Ազգայնական շարժում» կուսակցությունը: «Նրանք, ովքեր նախկինում աջակցում էին Էրդողանին, մի շարք հանգամանքների պատճառով չեն կարող նույն կերպ այժմ վարվել, քանի որ նրանց մի մասը Գյուլենի կողմնակիցներն են, իսկ նրանք բավական շատ են(մինչեւ 2 մլն մարդ): Ներքաղաքական նախընտրական դրությունը կախված է նրանից, կհաջողվի Էրդողանին համաձայնության գալ «Հիզմեթ» շարժման ղեկավար Ֆեթուլահ Գյուլենի հետ»,- ընդգծել է Նաեդին-Ռաեւսկին:

Նշենք, որ Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակված են ընթացիկ տարվա մարտի 30-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ