News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական եւ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունների անդամները փետրվարի 5-ին, ժամը 11։30-ից հավաքվել են ԱԳՆ շենքի մոտ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի կապակցությամբ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու հրադադարի խախտման դեպքերի վերաբերյալ համանախագահների չեզոք դիրքորոշման դեմ (ֆոտոռեպորտաժ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին ու Ժակ Ֆորին, նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ԱԳՆ շենքի մոտ  դիմավորեցին «Ոչ կեղծավոր քաղաքականությանը», «Ոչ երկակի ստանդարտներին» վանկարկումներով։

Այս պահին ԱԳՆ-ում ընթանում է համանախագահների հանդիպումը ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանի հետ։ Նախօրեին միջնորդները Բաքվում հանդիպումներ են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են համանախագահների մայրենի լեզուներով (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն) թարգմանված «Ոչ անարդար քաղաքականությանը, որը սատարում է Ադրբեջանի ագրեսիային» գրությամբ պաստառներ։

Մինչեւ համանախագահների ժամանելը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերին հավասարապես մեղադրելու համանախագահների դիրքորոշումը նպաստում է ոչ թե խաղաղության գործընթացին, այլ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին։

«Եկել ենք ասելու, որ հավասարության նշան չդնեն սահմանագծին Ադրբեջանի եւ Հայաստանի  գործողությունների մեջ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ 2014թ. սկզբից ադրբեջանի սանձազերծած սահմանային միջադեպերի հետեւանքով հայկական կողմն արդեն երկու զոհ է տվել։

«Նիկոլ Աղբալյան» միությունը նաեւ կոչ էր արել քաղաքական տարբեր կուսակցությունների երիտասարդական միություններին` անկախ քաղաքական դիրքորոշումից և մոտեցումներից, միանալ իրենց բողոքի ցույցին և միասնական դիրքորոշում արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կեցվածքի վերաբերյալ։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ րեւէ այլ կուսակցության ներկայացուցիչ նրանց չի միացել։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ