News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ԼՂ խնդրի լուծման եւ հրադադարի ռեժիմի խախտմանը վերաբերող հարցեր: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հույս ունեմ, որ Հայաստանի նախագահի հետ այսօր արդյունավետ բանակցություններ կվարենք»,-հավելել է նա:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են տարածաշրջան: Նախօրեին նրանք հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիեւի հետ, իսկ այսօր՝ փետրվարի 5-ին, նրանք կլինեն Երեւանում եւ հանդիպումներ կունենան ՀՀ ղեկավարության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ