News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վանի Բաշքալեի շրջանում գտնվող եւ 1915-ից հետո լքված հայկական Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին թուրքական իշխանությունները նախատեսում են վերանորոգել։

Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարության Վանի նահանգային վարչության պետ Մուզաֆեր Աքթուղը նշել է, թե եկեղեցին հոգեւոր տուրիզմի համար ծառայեցնելու համար վերակառուցման նախագիծը հանձնել են Մշակույթի եւ տուրիզմի նախարարություն։

Թուրք պաշտոնյան նշել է, թե նախարարության կողմից ծրագրի հաստատումից հետո սկսվելու է եկեղեցու վերանորոգումը։

Նշենք, որ հարցազրույցում բացակայում է հայկական եկեղեցի արտահայտությունը։

Հիշեցնենք, որ երկար տարիներ եկեղեցին եղել է զորամասի տարածքում եւ միայն 2013-ին զորամասի տեղափոխությունից հետո հնարավոր է եղել այցելել եկեղեցի։

Ըստ ավանդության, Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին Բարդուղիմեոս առաքյալի գերեզմանի վրա  կառուցել է Սանատրուկ թագավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ