News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին այցելել է մայրաքաղաքում գործող տեքստիլ, կարի, գորգի եւ  բրդի մշակման արտադրամասեր եւ ծանոթացել նրանց աշխատանքներին:

Երկրի ղեկավարը նաեւ այցելել է թեթեւ արդյունաբերության մի շարք նոր բացվելիք արտադրամասեր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոն: Նախագահը կարեւորել է արդյունաբերության տարբեր ճյուղերի  եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը՝ նշելով, որ այդ ուղղություններն ունեն լուրջ հեռանկար եւ հնարավորություն են տալիս դուրս գալ միջազգային շուկա մրցունակ արտադրանքով` միաժամանակ ապահովելով նոր աշխատատեղեր մայրաքաղաքում:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ