News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի որոշ քաղաքացիների՝ Ռուսաստանի տարածք մուտքի արգելքի խխնդիրն այս պահին քննարկվում է: Այդ մասին փետրվարի 5-ին խորհրդարանում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, թե Հայաստանի շատ քաղաքացիների վրա տարածվում է ՌԴ մուտքի արգելքը:

Պատգամավորի խոսքով, շատ քաղաքացիների օդանավակայանում հայտնում են, որ իրենք անցանկալի հյուրեր են այդ երկրում, սակայն գնված տոմսի համար չեն փոխհատուցում: «Մենք այժմ քննարկում ենք այդ խնդիրը, ավելացնելու ոչինչ չունեմ»,- պատասխանել է նախարարը:

Քոքոբելյանը դժգոհել է պատասխանից՝ հավելելով, որ հարցը ուղղված էր վարչապետ Տիգրան Սարգսյանին, մինչդեռ նրա փոխարեն պատասխանում է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ