News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 5-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպման ժամանակ համանախագահները ներկայացրել են Բաքվում իրենց ունեցած հանդիպումների տպավորությունները եւ Հանրապետության նախագահի հետ քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի հետագա քայլերին վերաբերող հարցեր:

ՀՀ նախագահը եւ համանախագահներն անդրադարձել են նաեւ Հայաստանի հետ սահմանին եւ Ադրբեջանի ու Ղարաբաղի շփման գծում հաճախակի դարձած զինադադարի խախտման դեպքերին՝ նման միջադեպերը մտահոգիչ համարելով բանակցային գործընթացի հետագա առաջընթացի համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ