News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեկ երեկոյան վերականգնվել է Վանաձոր քաղաքի արեւելյան հատվածի գազամատակարարումը, որը դադարեցվել էր փետրվարի 3-ին  ստորգետնյա գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով:

«Հայռուսգազարդի» մամուլի ծառայությունից հայտնում են, թե Լոռու գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի վթարավերականգնողական ծառայությունների, ինչպես նաեւ «ՀայՌուսգազարդ» -ի կողմից ներգրավված  լրացուցիչ ռեսուրսների միջոցով  ձեռնարկվել են միջոցառումներ վթարված հատվածը լոկալացնելու համար:  Միաժամանակ տվյալ հատվածում վերգետնյա տարբերակով  կառուցվել է նոր 250 մետր երկարությամբ ժամանակավոր այլընտրանքային գազատար՝ գազամատակարարումը վերականգնելու  նպատակով :

Անվտանգության նորմերն ապահովելու ուղղությամբ տարվել են համալիր աշխատանքներ: Գազաթողարկումն իրականացվել է անհատական ծանուցումների եւ զանգվածային իրազեկման միջոցով:

Տպել
Ամենաշատ