News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պետք է ստուգել, արդյոք «Գազպրոմի» հետ պայմանավորվածությունը չի խանգարի Հայաստանի արեւային ու հողմային էներգետիկայի զարգացմանը; Այս մասին հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ այսօր ելույթ ունենալով խորհրդարանում: Իշխող մեծամասնությունը, հավելել է նա, սխալ են գործում հրաժարվելով աշխատանքային խումբ ստեղծել, որպեսզի ուսումնասիրվեն գազային պայմանագրերը:

Ըստ նրա՝ «ՀայՌուսգազարդը» որպես բնական մենաշնորհ, պետք է ավելի խիստ կերպով վերահսկվի, քան այսօր է արվում:

Ըստ նրա՝ խնդիրներ կան նաեւ Հաաստանի ամբողջական գազաֆիկացման հետ: «Արդյոք ճի՞շտ ենք արել, որ գազաֆիկացրել ենք ամբողջ Հայաստանը, այդ թվում ամենահեռավոր գյուղղերը:  Մեզ մոտ գազաֆիկացումը է 95 տոկոսանոց է, Ռուսաստանում՝60: Պատճառն այն է, որ այնտեղ դա շատ ավելի մեծ ծախսերի հետ է կապված ու ավելի նպատակահարմար է էլեկտրաէներգիայի կիրառումը»,-ընդգծել է Բագրատյանը:

Եվս մեկ խնդիր, որին նա անդրադարձել է, հողմային կամ, առավել եւս, արեւային էներգետիկայի զարգացումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ