News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանի այցը Չեխիա, որը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի շրջանակում բավական ազդեցիկ երկիր է, Հայաստանի համար կարեւոր էր Երեւանի եւ Բրյուսելի միջեւ նոր իրավիճակում համագործակցության ձեւաչափի ստեղծման համատեքստում: Այս մասին փետրվարի 6-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նա նշել է, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցից եւ այլ գործընթացներից կարելի էր եզրակացնել, որ մենք գործ ունենք  ՄՄ-ին եւ ԵՄ-ին վերաբերող զուգահեռ գործընթացների հետ:  «Հայաստանը պարզ պատկերացում չունի ԵՄ-ի հետ հարաբերությունների ձեւաչափի մասին, որոշակիություն չկա նաեւ ՄՄ-ին անդամակցության ժամկետների եւ պայմանների վերաբերյալ: Կախված այն բանից, թե ինչպիսի առաջընթաց կլինի ՄՄ-ի շրջանակում,  տեղի կունենան նաեւ ԵՄ-ի գործընթացները», - հավելել է Մինասյանը:

Ըստ քաղաքագետի՝  մի կողմից դա Հայաստանի համար դժվարացնում է մանեւրելու հնարավորությունը, սակայն մյուս կողմից էլ այդ երկու ձեւաչափերում հնարավոր կլինի գտնել մի ուղի, որի բացասական ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական կյանքի վրա նվազագույն կլինի: 

«Միաժամանակ վերջին շաբաթներին տեղի ունեցող  գործընթացները Երեւանի համար այս տարի կարող են հետաքրքիր իրավիճակի հանգեցնել անվտանգության բնագավառում: Դա կապված է Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության նոր ծավալի հետ, եւ այն կանդրադառնա նաեւ տարածաշրջանում ռազմական քաղաքականության վրա», - նշել է Սերգեյ Մինասյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ