News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրաինտեգրման առավելությունների մասին կանխատեսումները հաշվի չէին առել ռուսական գազի թանկացման հետեւանքները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, կառավարությունում բրիֆինգի ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:

Ինչ վեաբերում է պետության դիրքորոշմանը, այն չի փոխվել. «Մենք բազմիցս նշել ենք, որ եթե Հայաստանը չընդգրկվեր Մաքսային միության կազմում, գազի գինը զգալիորեն կբարձրանար: Մի շարք հայտարարություններում ասվում է, թե ինչ օգուտներ մեզ կտար ԵՄ-ի հետ ազատ առեւտրի խորը եւ համապարփակ համաձայնագրի կնքումը: Բայց միշտ չէ, որ նշվում է հնարավոր վնասի մասին, որը կկրեն ՀՀ տնտեսությունը ռուսական գազի թանկացման հետեւանքով»,-ասել է նախարարը:

Հարցին՝ ինչու Հայաստանը չի փորձել գազ ներմուծել Իրանից ավելի ցածր գնով, Ավանեսյանը նշել է, որ մի շարք պետական պաշտոնյաներ արդեն արտահայտվել են այդ առիթով՝ նշելով, որ ռուսական տարբերակն ավելի ձեռնտու է: Գազի ներկա գնի պայմաններում, ըստ նրա, հայկական արտադրանքը ավելի մրցունակ կլինի արտաքին շուկաներում, այդ թվում Մաքսային միությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ