News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից Գազի անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկման հերթական դասընթացն անցկացվել Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29  ավագ դպրոցում:

Դասընթացավարները երեխաներին ներկայացրել են կենցաղում բնական գազից անվտանգ օգտվելու, գազային ջրատաքացուցիչների, գազի կաթսաների եւ գազօջախների շահագործման կանոնների կիրառումը, ինչպես նաեւ գազի արտահոսքի հիմնական պատճառներն ու դրանց կանխարգելման միջոցառումները: Դասընթացներն առավել արդյունավետ եւ պատկերավոր դարձնելու համար նյութը մատուցվել է նկարազարդ պաստառների միջոցով, ցուցադրվել է նաեւ «Բնական գազի գաղտնիքները» մուլտիպլիկացիոն տեսաշարը:

Դասընթացից հետո աշակերտներին տրվել են հարցաթերթիկներ` ստուգելու, թե որքանով է յուրացվել մատուցված նյութը: Արդյունքները եղել են բավականին գոհացուցիչ, ինչի համար աշակերտներից շատերին շնորհվել են «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից «Ներտնային անվտանգության գործակալի» կոչումով վկայագրեր:

Դպրոցի տնօրեն Ռուզաննա Սարուխանյանը «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից պարգեւատրվել է  պատվոգրով` դասընթացների կազմակերպմանն աջակցելու համար: Նրա խոսքով ոչ միայն օգտակար են նմանատիպ դասընթացները, այլեւ անհրաժեշտ, քանի որ դպրոցը երեխաներին պետք է ոչ միայն գիտելիքներ տա, այլ նաեւ  կենցաղում վարվելու կանոնների իմացություն: 

«Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի կողմից նախաձեռնությունը շարունակական բնույթ է կրելու եւ դասընթացներ են կազմակերպվելու մի շարք այլ դպրոցներում նույնպես:

Տպել
Ամենաշատ