News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԵՄ 28 արտգործնախարարների հանդիպման ընթացքում կքննարկվի «Արեւելյան գործընկերության» երկրների վերաբերյալ նոր փաստաթուղթը:

«Ազատություն» ռադիոն հայտնում է, որ փաստաթղթում ներկայացված է «Արեւելյան գործընկերության» 6 երկրների հնարավոր ապագան՝ Վիլնյուսի գագաթաժողովի եւ Ռիգայում ապագա  հանդիպման համատեքստում:

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն պետք է սկսի «արեւելյան հարեւանների հարցով փաթեթի» ուսումնասիրությունը՝ ասոցացման համաձայնագրերի շրջանակներում: Փաստաթղթում ասվում է, որ այդ փաթեթը պետք է կենտրոնացած լինի վիզաներ տրամադրելու, ուսանողական փոխանակումների, «Twinning» նախագծերի մեծ քանակության եւ ԵՄ կառույցներում մասնակցության ընդլայնման վրա: 

ԵՄ անդամները նաեւ ցանկանում են համագործակցել Ռուսաստանի հետ՝ «Եվրոպայում ինտեգրման հարցերի վերաբերյալ իմաստալից, անկեղծ ու բաց երկխոսությանը»,  սակայն միաժամանակ ընդգծում են, որ Արեւելյան գործընկերության երկրների նկատմամբ պատժիչ միջոցներն «անընդունելի են»:

Փաստաթղթում մեծ տեղ է հատկացված Վրաստանի եւ Մոլդովայի մասով առաջարկներին, որոնք, ինչպես հույս ունեն ԵՄ երկրները,  ասոցացման պայմանագիր կստորագրեն մինչեւ օգոսոտս:

Հույս է հայտնվում նաեւ ձգձգված հակամարտությունների կարգավորման գործում ԵՄ-ի դերի ամրապնդման մասին:

Փաստաթղթում կան նաեւ նոր գաղափարներ Հայաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի վերաբերյալ:

«Հայաստանը սեպտեմբերին որոշեց հրաժարվել Ասոցացման համաձայնագրից՝ հանուն Ռուսաստանի ղեկավարած ՄՄ-ի, սակայն տեքստում առաջարկություն կա Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի (Partnership and Cooperation Agreement) արդիականացման մասին, որը ներկայումս կարգավորում է հարաբերությունները ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ: Ոչ մի մանրամասն չի հաղորդվում», - նշում է «Ազատություն» ռադիոն:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին եւ Բելառուսին, ԵՄ-ն պատրաստվում է ոչ պաշտոնական կապերի միջոցով համոզել այդ երկրներին դրական քայլեր ձեռնարկել քաղբանտարկյալների հարցիով՝ ի բարօրություն ԵՄ-ի հետ հարաբերությունների:

Փաստաթղթում քիչ տեղեկություն կա այն մասին, թե ինչ դեր պետք է ունենա ԵՄ-ն Ուկրաինայում, սակայն հաստատվում է, որ Բրյուսելը պետք է շարունակի համագործակցությունը Կիեւի հետ: Ընդ որում, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան «Ազատություն» ռադիոյին հայտնել է, որ ուկրաինացի պաշտոնյաների վիզային սահմանափակումները եւ հաշիվների սառեցումը դեռեւս օրակարգում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ