News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ փետրվարի 7-ին, մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետարանի 2013թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված նիստին:

Կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես են եկել քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարները:

Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ մայրաքաղաք Ստեփանակերտի զարգացումը, դրա հետ կապված խնդիրների լուծումը հատուկ կարեւորություն են ներկայացնում մեր երկրի  համար, քանի որ այստեղ առկա խնդիրներն ազդում են ոչ միայն բուն քաղաքի, այլեւ ողջ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման վրա:

Ձեռքբերումների հետ մեկտեղ Նախագահը մատնանշել է անելիքները՝ կոնկերտ հանձարարականներ տալով խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:

Միջոցառմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյան, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ