News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ամերիկայի հայ դատի գրասենյակը Միացյալ Նահանգների արեւմտյան շրջանում ակտիվ աշխատանքներ է տանում՝ քննարկելով ու տարածելով ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նոր նախագիծը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է Միացյալ Նահանգների արեւմտյան շրջանում Ամերիկայի հայ դատի գրասենյակի կայքը:

Ամերիկահայերը ողջ երկրում կոչ են անում Կոնգրեսի իրենց շրջանները ներկայացնող անդամներին աջակցել № 227 բանաձեւին: Բանաձեւի նախագիծը, որն առաջարկել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեւիդ Վալադոն, Մայքլ Գրիմը եւ Ֆրենկ Փալոնեն, կոչ է անում նախագահ Բարաք  Օբամային լույս սփռել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման վրա:

Նախորդների համեմատ այս նախագիծը Օբամայի վարչակազմին խնդրում է 20-րդ դարի սկզբին առաջին ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից տարիներ շարունակ արտահայտվող դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորման նախապատրաստության համար հիմք համարել: Բանաձեւում նաեւ ընդգծվում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախկին պաշտոնական հայտարարությունները՝ ընդհուպ մինչեւ Վիլսոնի վարչակազմի ժամանակների: Նախագիծը պաշտպանում են ավելի շատ կոնգրեսականներ, քանի որ կոչ է անում աշխատել հայ-թուրքական ամուր հարաբերությունների հաստատման ուղղությամբ՝Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ու արդար ճանաչմամբ:

«Սա դարավոր հարցի հանդեպ նոր մոտեցում է: Օբամայի վարչակազմը պետք է արդարացիորեն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Առանց 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանության հարցի արդար ու հստակ կարգավորման հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ ամուր խաղաղությունն անհնար է»,- ասել է ԱՀԴԳ(արեւմտյան շրջան) Էլեն Ասատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ