News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նախորդ երկու շաբաթների համեմատ, հակառակորդի հետ շփման գծում նկատվել է լարվածության որոշակի թուլացում, որը հիմնականում պայմանավորված էր հայ զինվորի զգոնության եւ առաջնագծում վերջինիս պարտադրող լինելու հանգամանքով:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ, փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ