News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բոսթոնում գործող հայկական պարերի «Էրեբունի» համույթը փետրվարի 15-ին, Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքի Հայկական մշակութային եւ կրթական կենտրոնում կանցկացնի իր առաջին ամենամյա միջոցառումը՝ նվիրված Սիրահարների օրվան:

Ինչպես գրում է «The Armenian Weekly»-ն, միջոցառման հատուկ հյուրը կլինի Դավիթ Զաքարյանը՝ Հայաստանից, որը հայտնի է «Ապարանցի Դավո» անունով: Նա ԱՄՆ-ում առաջին անգամ է ելույթ ունենալու:

Զաքարյանի նվագացանկը ներառում է Սասուն աշխարհի ազգագրական երգեր, ինչպես նաեւ ժողովրդական երգերի ժամանակակից մշակումներ եւ էթնո-փոփ երաժշտություն:

Հայկական պարերի «Էրեբունի» համույթին աջակցում է Բոսթոնի շրջանի Համազգային հայ կրթական եւ մշակութային միությունը: Համույթը գործում է արդեն երեք տարի, որի գեղարվեստական ղեկավարը Արման Մնացականյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ