News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Զուբեր Հեւրամիի հոդվածը, որը հրապարակվել էր Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքում լույս տեսնող «Rudaw» թերթում:

«Օսմանյան թուրքերի կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունից հետո 100 տարի է անցել, իսկ ԱՄՆ-ը դեռ պաշտոնապես չի ճանաչել սա որպես ցեղասպանություն: ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման իր նախընտրական քարոզարշավում 2008թ.-ին խոստացավ ողբերգությունը որակել որպես «ցեղասպանություն»: Վաշինգթոնում ազգային քաղաքականության հարցերով կենտրոնի ավագ գիտաշխատող ու մասնագետ Գրեգորի Աֆթանդիլյանը նշել է, որ ԱՄՆ-ը վախենում է վտանգել թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները, քանի որ Թուրքիան հասկացնել է տվել՝ դա կազդի երկկողմանի հարաբերությունների վրա:

Ամեն անգամ, երբ տվյալ հարցը  բարձրացվում է Կոնգրեսում, թուրքական կառավարությունը մարդկանց վրա ճնշում է գործադրում, ովքեր կապված են պաշտպանական արդյունաբերության հետ»,- ասել է Աֆթանդիլյանը:

Նրա խոսքով՝ բիզնես շահերը, լոբբիստներն ու առանձին անհատներ կենտրոնանում են այս գործողության դեմ: Նա դա անվանել է «ամոթ»: Աֆթանդիլյանը հաղորդել է, որ Վաշինգթոնում ԱՄՆ-ի ազգային արխիվը մեծ քանակությամբ ապացույցներ է հավաքել հայերի ցեղասպանության կապակցությամբ ու որ ժամանակին ամերիկացի դիվանագետները անվանել են սա «ռասայի վերացում»:

«Եթե Թուրքիան բավական խելացի լիներ, նա  կասեր, որ դա իրականացրել են օսմանները: Սակայն իրականում նրանց համար դա մեծ հոգեբանական խնդիր է, քանի որ չեն ցանականում խոստովանել, որ իրենց նախնիները գործելե նե այդ հանցանքները»,- ասել է մասնագետը:

Դոկտոր Փիթեր Բակաքյանը նշել է, որ այլ պետությունների կողմից օրինագծերի ու բանաձեւերի ընդունումը չի փոխում ցեղասպանության փաստը:

«Այդ փաստը հաստատվել է պատմական փաստաթղթերով ու գնահատվել է մասնագետների կողմից, ինչպես նաեւ այն անձի կողմից, ով ստեղծել է «ցեղասպանություն» հասկացությունը՝ Ռաֆայել Լեմկինը»,- ասել է Բալաքյանը: «Ցեղասպանության ութ փուլ» աշխատանքի հեղինակ Գրեգորի Սթենթոնը հայտարարել է, որ Պետդեպարտամենտն ու ԱՄՆ-ի նախագահը Թուրքիայի հետ հարաբերությունների պահպանումը ավելի կարեւոր են համարում, քան Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության ճանաչումը:

«Հիմնական լոբբիստական խմբերը ֆինանսավորվում են Թուրքիայի կառավարության կողմից: Նրանք վարձում են լավագույն փաստաբաններին, որպեսզի հակադարձեն ԱՄՆ-ի կառավարության կողմից հայերի ցեղասպանության ճանաչմանը»,-նշել է Սթենթոնը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ում հայկական ծագմամբ ավելի շատ մարդ կա, քան թուրքական: Ուստի «զարմանալի է, որ գերապատվությունը տալիս են Թուրքիային»: Նա նշել է, որ Ցեղասպանությունների հետազոտման միջազգային ասոցացիան բազմիցս միաձայն քվեարկել է, որպեսզի հայերի զանգվածային սպանությունները որակեն որպես ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ