News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում բենզինի գինը  այս տարի կարող է 10 տոկոսով աճել՝ լիտրի համար միջինը 2-3 ռուբլով, կարծում են ՌԴ նավթագազարդյունաբերողների միությունում: Ոլորտային միավորումը հանդես է եկել չունեւոր քաղաքացիների համար սոցիալական  լցակայաններ ստեղծելու նախաձեռնությամբ, որտեղ վառելիքը մեկ երրորդով էժան կլինի:

Ըստ միության նախագահ Գենադի Շմալի` աշխարհի կեսն արդեն կարգավորում է բենզինի գները ներքին շուկայում, եւ Ռուսաստանը նույնպես պետք է մտածի այդ բնագավառում իր գնային քաղաքականության մասին:

Վառելիքի անխուսափելի թանկացման պայմաններում միությունում տրամաբանական են համարում բենզինի սպառման նորմա ներմուծելը, ըստ որի` բենզինը քաղաքացիներին կվաճառվի շուկայական գներով:   Առաջարկվում է նաեւ ստեղծել սոցիալական լիցքավորման կայաններ՝ չունեւոր  քաղաքացիների համար եւ տալ վառելիքի կտրոններ, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:

Ինչ վերաբերում է բենզինի գներին, ապա, ըստ փորձագետների, դրանք աճում են պետական սակագնային քաղաքականության բացակայության պատճառով:  Ըստ նավթարդյունաբերողների  միության`  հարկերը եւ ակցիզներն այժմ կազմում են բենզինի արժեքի 60 տոկոսը:  Արտադրողներն իրենց ծախսերը գցում են սպառողների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ