News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հայազն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Հայաստանի բնական ռեսուրսների շահագործման իրավունքը հերթական անգամ օտարին հանձնելու փաստը:

Կուսակցության վարչության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Համոզված ենք, որ «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքը պայմանավորված է սեփական անփառունակ իշխանությանը գոնե փոքր ինչ արտաքին, այս դեպքում ամերիկյան աջակցություն ապահովելու ցանկությամբ: Էապես ցածր գինն էլ հուշում է, որ գործ ունենք վաղուց սնանկ կառավարության ստվերային մեծ շահերի եւ հանրային ունեցվածքի թալանի հերթական դրսեւորման հետ:

Հերթական հանցավոր գործարքը արդարացվող բոլոր մասնագիտական եւ քաղաքական հիմնավորումները ուղղակի ծիծաղելի են եւ մերժելի:

Դատապարտելի ենք համարում նաեւ այն քաղաքական դիրքորոշումները, որոնք տարբերակված են մոտենում հանրային ունեցվածքի թալանի փաստերին` կախված իրենց արտաքին կողմնորոշումներից:

Ազգային հեղափոխության առաջնահերթ խնդիրներից է լինելու վերականգնել բնական պաշարների եւ դրանց շահագործման ազգային բացարձակ մենաշնորհը, այդ թվում այս սկզբունքի խախտմամբ կնքված բոլոր պայմանագրերի լուծարման միջոցով»:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ