News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Սկսվել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն:

ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի շրջանակներում  բնապահպանության նախարարը կմասնակցի Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ կազմակերպած միջոցառումներին, ինչպես նաեւ հանդիպումներ կունենա բնապահպանության ոլորտի պատասխանատուների՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ տիկին Մասումե Էբթեքարի,  Էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի եւ Իրանի Մեջլիսի բնապահպանության խմբակցության պատգամավորների հետ: Արամ Հարությունյանը կմասնակցի «Բնապահպանական միջազգային 13-րդ ցուցահանդեսի» բացմանը, որտեղ հանդես կգա ողջույնի խոսքով:

Նախատեսվում են հանդիպումներ նաեւ իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ