News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ստամբուլահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր «Սեր» անունը կրող ալբոմը փետրվարի 11-ից հանվել է վաճառքի։

Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր «Սեր» ալբումում տեղ են գտել 12 կատարում, որոնցից 11 հայերենով եւ մեկը՝ արամեերենով։

Ալբոմի հետ կապված հայ երգչուհին նշել էր, թե ալբոմի անունը «Սեր» է ցանկացել դնել, քանի որ աշխարհի ամենաուժեղ զգացումը սերն է։ «Ունեմ նոր երգեր եւ մեծ անակնկալներ, որոնք շատ մեծ սիրով եւ շատ մեծ հուզմունքով եմ կատարել։ Միշտ լավ եւ սիրով լի մնացեք, իմ սիրելիներ։ Սրտանց համբույրներ բոլորին»,-ալբոմի հետ կապված իր խոսքում նշել է Սիբիլ Փեքթորոսօղլուն։

Նշենք, որ Սիբիլը միակ հայ երգչուհին է, ում կատարումներն ու տեսահոլովակները ցուցադրվել են թուրքական առաջատար հեռուստաընկերությունների եթերով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ