News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայկական պատվիրակությունը կմասնակցի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ նիստին, որը փետրվարի 13 – 14  կկայանա Վիեննայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը:

Ըստ նրա՝ նստաշրջանի ընթացքում նախատեսվում են նաեւ հայ պատվիրակների ելույթները: Նա նաեւ հաղորդել է, որ նստաշրջանի ընթացքում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ երեք հիմնական կոմիտեների ընդհանուր նիստը:

Ելույթով հանդես կգա ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռանկո Կրիվոկապիչը ու Ավստրիայի ԱԺ նախագահ Բարբարա Պրամերը: Տեղի կունենան ծայրահեղականության, արմատականության ու այլատյացության, ինչպես նաեւ Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հատուկ բանավեճեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ