News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լիտվայում ՀՀ դեսպանությունում դեսպան Արա Այվազյանը, փետրվարի 8-ին, հանդիպում է ունեցել Բալթյան երկրներում հայ համայնքների ներկայացուցիչների հետ՝ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների, ձեռնարկվելիք քայլերի հետ կապված հարցերի քննարկման նպատակով:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Նոր Նախիջեւանի Ռուսաստանի թեմի՝ Լիտվայում, Լատվիայում եւ Էստոնիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը, Էստոնիայի, Լատվիայի, ինչպես նաեւ Վիլնյուսի, Կաունասի, Կլայպեդայի, Շյաոլյայի, Վիսագինասի հայ համայնքների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել առաջիկայում իրականացվելիք աշխատանքների նախապատրաստության հետ կապված հարցերին:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն ուսումնասիրել Բալթյան երկրների համադրող հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ