News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ես լավ եմ, վաղը, մյուս օրը հեռուստատեսությամբ ինձ կտեսնեք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հայտնի դերասան Ռաֆայել Քոթանջյանը:

Նա նշեց, որ կարճատեւ ժամանակ է գտնվել հիվանդանոցում, օրերս դուրս կգրվի եւ կանցնի ստեղծագործական կյանքին:  «Հիմա նորմալ է ամեն ինչ, տարվա սկզբի իրավիճակները իմ վրա էլ ազդեցին, իրար ետեւից իմ ամենամոտիկ մարդկանցից մի քանի հոգի մահացան, օրինակ՝  Կինոյի եւ թատրոնի  ինստիտուտի ռեկտոր Մազմանյանը, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցը»,- ասաց հայտնի դերասանը:

Նա շեշտեց, որ երբեւէ առողջական խնդիր չի ունեցել, պարզապես մտերիմ մարդկանց կորուստը ծանր է տարել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայտնի դերասան Ռաֆայել Քոթանջյանը առողջական խնդիրներ ունի, նա գտնվում է հիվանդանոցում։ Մեր տեղեկություններով՝ նա սրտի անբավարարության նշաններով փետրվարի 4-ին տեղափոխվել է Երեւանի հիվանդանոցներից մեկը։ Հայտնի դերասանը, բարեբախտաբար, որեւէ վիրահատության չի ենթարկվել, այժմ էլ նրա առողջական վիճակը կայուն է եւ մինչեւ շաբաթվա վերջ դուրս կգրվի հիվանդանոցից։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ