News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով վերջին զարգացումները՝ ԵՄ-ն եւ Հայաստանը որոշել են վերանայել համագործակցության հիմքերը: Այս մասին փետրվարի 11-ին «Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա. խոչընդոտներ և հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Դեսպանի խոսքով՝ երկար տարիներ ի վեր եվրոպական ինտեգրման թեման արդիականություն է վայելում, եւ այս ուղղությամբ բավական հագեցած աշխատանք է տարվել:

«Հայաստանի նախագահի 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը փոխեց իրավիճակը: Այնուամենայնիվ, ԵՄ-ի հետ բոլոր հնարավոր ոլորտներում հարաբերությունների խորացումն ու զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում են», - նշել է  Ռենոն: Հենց այս ոգով, ըստ նրա,  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ Պրահայում՝ Չեխիա կատարած վերջին այցի ընթացքում:

 «Ֆրանսիան երբեք չի դադարել այս ճանապարհին աջակցել Հայաստանին եւ շարունակում է աջակցությունը», - հավելել է  Անրի Ռենոն՝ ընդգծելով, որ իր պատմությամբ եւ մշակույթով Հայաստանը եվրոպամետ երկիր է:

Հիշեցնենք, որ 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր ՄՄ-ին անդամակցելու  եւ հետագայում էլ եվրասիական ինտեգրմանն աջակցելու Հայաստանի որոշման մասին: Արդյունքում Հայաստանը Վիլնյուսի «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում  չէր նախաստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ