News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է իր պետականությունը կառուցի եվրոպական արժեքների հիմքի վրա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, ասուլիսի ժամանակ հայտարարել է ՕԵԿ խմբակցության քարտուղար, ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը՝ «Հայաստանի ուղին դեպի Եվրոպա. Խոչընդոտներ եւ հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները ներկայումս լայն շրջանակ ունեն: «Մենք ընդգծում ենք կառավարման մարմիններում, դատական եւ տնտեսական ինստիտուտների ոլորտում բարեփոխումների անցկացման կարեւորությունը: Երկրորդ կարեւոր հարցն այն է, որ մեր շփումները եվրոպացի գործընկերների հետ ցուցադրում են համագործակցությունը շարունակելու մոտեցման առկայությունն ու հստակ կամքը»,- նշել է Շահգելդյանը:

Նշենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2013-ի սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո, որը վերաբերում էր Մաքսային միությանը միանալուն, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն անհնար դարձավ:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ