News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանն արդեն 14 տարի հանդիսանում է Եվրախորհրդի անդամ եւ այդ ընթացքում ԵԽ-ի օգնությամբ ընդհանրապես կորցրել է իրական ընտրություններ անցկացնելու ունակությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, «Հայաստանի ուղին դեպի Եվրոպա. Խոչընդոտներ եւ հնարավորություններ» թեմայով քաղաքական քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի առաջոին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Ալավերդյանի խոսքով՝ դեպի Եվրոպա Հայաստանի ճանապարհին ամենամեծ խոչընդոտը մեր քաղաքական մշակույթն է, ավելի ճիշտ դրա բացակայությունը: «Մենք պետք է, վերջապես, հասկանանք, որ դա քաղաքական ուղի է, եւ անհրաժեշտ է այս կամ այն ճանապարհով ընթանալ հասուն քաղաքական ուժերով: Մենք չենք նկատում մեր հետընթացը, մենք մեզ տեսնում ենք միայն որպես ածանցյալ, լինի Մաքսային միությունը եւ Ռուսաստանը, թե Եվրամիությունը: Ես վստահ եմ, որ խնդիրը մեր մեջ է»,-ասել է նախկին օմբուդսմենը՝ հավելելով, որ երկրում այսօր չկա այն ընտրախավը, որին հասարակությունը կվստահի:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ