News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Նյու-Յորքի համերգային հայտնի սրահ Քարնեգի-հոլում փետրվարի 28-ին տեղի կունենա ամենամյա «Երաժշտական Հայաստան» ամենամյա համերգը:

Այս տարի համերգի ընթացքում ելույթ կունենա կլարնետահար Նարեկ Հարությունյանը, ում կնվագակցի դաշնակահար Ժունկինգ Ժուն ու թավջութակահար Հահնսոլ Կիմը, հաղորդում է «The Armenian Weekly»-ն:

Նարեկ Հարությունյանը ծնվել է Գյումրիում 1992թ.-ին: Երբ նա 3 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Այստեղ նա ավարտել է Կոնսերվատորիան: Արդեն 16 տարեկանում առաջին մրցանակն է շահել: Հարությունյանը հանդես է եկել ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ասիայում եւ Եվրոպայում:

«Երաժշտական Հայաստան» նախագիծն անցկացվում է Հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո Նյու-Յորքում: Նախագիծը մեկնարկել է 1982թ.-ին, որի նպատակն է հանդիսատեսին ներկայացնել երիտասարդ հայ երաժիշտներին, ինչպս նաեւ խթանել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ