News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Բարաք Օբաման քննադատել է ֆրանսիացի խոշոր գործարարներին՝ Իրան կատարած այցի համար: Ամերիկացի նախագահը դա դիտարկել է որպես Թեհրանի դեմ միժազգային պատժամիջոցների հնարավոր խախտում:

Օբամայի խոսքով՝ Վաշինգթոնն ամբողջ հզորությամբ «կգրոհի» այն ընկերությունների վրա, որոնք կխախտեն առեւտրային պաժամիջոցները: Դրան ի պատասխան Օլլանդը նշել է, որ չի հետեւում հայրենակից ձեռներեցների գործուղումների գրաֆիկին, հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով BBC-ն:

Այնուամենայնիվ, երկու նախագահներն էլ երկխոսության ժամանակ լավ են տրամադրված եղել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ու Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են սատարել Իրանի նկատմամբ գործող պատժամիջոցները:

Իրան է ուղեւորվել միջազգային կորպորացիաների թոփ-մենեջերների դեսանտ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ