News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքական Atlasjet ավիաընկերության (Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթի իրականացնող) սեփականատեր Ալի Մուրադ Էրսոյը դատարանում խոստովանել է, որ իր ընկերությունը երբեմն թռիչքների համար ոչ ապահով օդանավեր է վարձակալել։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Բաքըրքյոյի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանում տեղի է ունեցել Atlasjet ավիաընկերության հետ կապված դատական նիստը։  Նիստի ժամանակ ավիաընկերության սեփականատեր Ալի Մուրադ Էրսոյը հայտարերել է, թե իր ընկերության նախկին գլխավոր տնօրեն Թունջայ Մուսթաֆա Դողաները, կոմերցիոն գծով տնօրեն Ալի Բաթուհան Քարաթաշը եւ կոմերցիոն գծով փոխտնօրեն Էրքան Դրամանը անօրինական ճանապարհով իրենց հաշիվներին են փոխանցել 40 մլն դոլար, ինչպես նաեւ փորձել են ավիաընկերությունը սննկացնելու ճանապարհով վաճառել ամերիկացի մի գործարարի եւ այնուհետ հետ գնել։

Ալի Մուրադ Էրսոյը պատմել է, թե հիշյալ անձիք տարբեր տուրօպերատորներին վարձակալության են հանձնել օդանավեր, որոնք սակայն չեն գտնվել ավիաընկերության պարկում։ Ըստ նրա՝ այդ օդանավերը նրանք ավելի էժան վարձակալել են այլ ավիաընկերություններից, իսկ հիշյալ օդանավերը երբեմն եղել են  թռիչքների համար ոչ պիտանի։

Atlasjet-ի սեփականատերը խոստովանել է, որ այլ ավիաընկերությունից է վարձակալած  եղել 2007-ի նոյեմբերի 29-ին Ստամբուլ-Ըսփարթա չվերթն իրականացնելու ժամանակ վթարի ենթարկված օդանավը, որի մեջ գտնվող 50 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամները զոհվել էին։ «Եթե նրանք այլ տեղերից նման օդանավեր չվերցնեին, այդ ավիավթարը տեղի չէր ունենա»,-ասել է Ալի Մուրադ Էրսոյը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ