News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Զինծառայող 19-ամյա Արշակ Զարդարյանը հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 8-ին, սակայն փետրվարի 10-ին նա տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ եւ մահացել էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

Նա նշեց, որ զինծառայողի մոտ առկա է սուր թոքաբորբ, մահացության պատճառը՝ հիվանդության ագրեսիվությունն է, «ինֆեկցիան շատ արագ է զարգացել, հնարավոր չեղավ փրկել նրա կյանքը»: Արամ Ասատուրյանը վստահեցրեց, որ հոսպիտալում, բարեբախտաբար, նման ծանր դեպքեր չկան: Հոսպիտալի պետն ասաց, որ զինծառայողի տեղափոխման պատճառը սուր թոքաբորբի հետեւանքով երիկամների շարքից դուրս գալն է եղել: Նա «Արաբկիր» ԲԿ-ում դիալիզ էր ստանում:

ՊՆ  քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է  Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝  անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին, «Արաբկիր» ԲԿ-ում զինծառայող է մահացել։  19-ամյա Արշակ Զարդարյանը մոտ 4 օր է՝ գտնվում էր հոսպիտալում, նրա մոտ առկա էր սուր թոքաբորբ։ Արշակ Զարդարյանը զորակոչվել էր 2013 թ գարնանը  Գորիսից: NEWS.am-ի տեղեկություններով՝ նա Պաշտպանության նախարարության զորքերի ծառայության վարչության պետի տեղակալի քրոջ որդին է։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ