News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կենտուկի նահանգի Բոուլինգ Գրին քաղաքի ավտոմեքենաների ազգային թանգարանում հատակի փլուզման արդյունքում Corvette մակնիշի  8 ավտոմեքենաներ գետնի տակ են անցել:

Դեպքը կատարվել է փետրվարի 12-ի վաղ առավոտյան, երբ թանկարանում ոչ ոք չի եղել: Առաջացած ճեղքվածքի լայնությունը մոտ 12 մ է, խորությունը՝ ավելի քան 9 մետր:

Գահավիժած ավտոմեքենաներից վեցը պատկանում է թանգարանին, եւս 2 մեքենա՝ 2009թ. արտադրության ZR1 Blue Devil-ը եւ 1993թ. արտադրության Spyder-ը ժամանակավորապես թանգարանին տրամադրել էր General Motors-ը, որը  մարզական Corvette մեքենաներ է արտադրում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Մասնագետները պարզում են փլուզման պատճառները եւ գնահատում նմուշների վնասի չափը:

Սրահը, որտեղ կատարվել է փլուզումը, փետրվարի 12-ին փակվել է, սակայն թանգարանն աշխատում է բնականոն ռեժիմով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ