News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանը կանդամակցի ռուս-բելառուսական «Պաշտպանական համակարգեր» հոլդինգին: Համապատասխան համաձայնագրի նախագաիծն արտոնվել է Հայաստանի կառավարության այսօր կայացած նիստի ժամանակ:

Հայաստանի՝ ռազմաարդյունաբերական պետական ընկերությանը միանալու որոշումը քննարկվել է 2011-ի հոկտեմբերին կայացած ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բելառուսական ու հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերի ժամանակ: Այսպիսով՝ հայկական ընկերությունները կկարողանան մասնակցել եռակողմ ռազմաարդյունաբերական նախագծերի իրականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ