News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Որպես կանոն, դոնորական արյան կարիք միշտ էլ կա եւ այդ պատճառով շատ կազմակերպություններ պարբերաբար խնդրում են արյուն հանձնել: Ավստրիայի Լինց քաղաքի մահմեդական համայնքը  որոշել է առաջարկել իր օգնությունը, սակայն դիմելով Կարմիր Խաչի տեղական բաժանմունք, մերժում են ստացել:

Կարմիր Խաչի բժիշկը համայնքի ներկայացուցիչներին հեռախոսով հայտնել է, որ մահմեդականների ու թուրքական ծագմամբ անձանց արյունը «բժշկական նկատառումներից» ելնելով՝ չի ընդունվում. այդ կարգում շատ են հեպատիտ B վիրուսով վարակվածները:

Ավստրիական լրատվամիջոցներից շատերն անմիջապես գործի են անցել՝ կազմակերպությանը կասկածելով ռասիզմի մեջ: Համայնքի ներկայացուցիչներն այդ պատճառաբանությունները չհիմնավորված են համարում՝ նշելով, որ այդ մահմեդականներից շատերը ծնվել են Ավստրիայում եւ օգտվում են ավստրիական առողջապահական համակարգի ծառայություններից: Այս մասին հաղորդում է Inopressa-ն՝ վկայակոչելով Die Welt-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ