News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայ-ինդոնեզական տնտեսական կապերն առավել ծավալելու եւ զարգացնելու ակնկալությամբ փետրվարի 13-ին ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատ է այցելել Հայաստանում  Ինդոնեզիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նինիեկ Նարյաթիեն։

ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից հայտնում են, թե ԱԱՊ նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանի բնորոշմամբ՝ երկու երկրների առեւտրատնտեսական  շրջանառությունը թեեւ գոհացնող չէ, բայց կան լուրջ ռեսուրսներ այն ակտիվացնելու։

Երկուստեք նշվել է, որ  անհրաժեշտ է նախ փոխայցելությունների վիզային կարգը առավել պարզեցնել եւ ստեղծել ինֆորմացիոն լուրջ բազա գործարար կապեր հաստատելու համար։ Դեսպանը առաջարկել է Հայաստանում այս տարի կազմակերպել ինդոնեզական ապրանքների ցուցահանդես, որը փոխվստահության երաշխիք կդառնա։

Պալատի ղեկավարությունը վստահեցրել է, որ պատրաստակամ է զորակցել ինդոնեզական ցանկացած գործարար ձեռնարկման։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ