News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Շվեյցարական «Azad Pharmaceutical»-ը պատրաստվում է 0,5 մլն դոլար ներդնել Հայաստանում դեղամիջոցների փորձարարական արտադրությունում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ընկերության սեփականատեր Մայք Բարոյանը:

«Առաջին փուլում պատրաստվում ենք հումքի լաբորատորիա բացել, հետո՝ պիլոտային արտադրություն: Իսկ տարինե անց, հնարավոր է, բացենք լիարժեք դեղագործական գործարան»,-ընդգծել է Բարոյանը: Նա նշել է, որ Հայաստանում կա մեծ կադրային պոտենցիալ եւ հայ մասնագետները կարող են իրենց երկրում մնալով ամրապնդել արտադրությունը: Փորձարարական արտադրությունը կարող է բացվել 3-4 տարի անց, իսկ պարբերականը՝ 5-10:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ