News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Սիմֆերոպոլում Սուրբ Սարգսի տոնի նախօրեին տոնել են սիրահարների ազգային տոնը՝ Տեառնընդառաջը: Այն նշում են փետրվարի 13-ին՝ Սուրբ ծնունդից 40 օր անց:

Գլխավոր հյուրերն են եղել զույգերը, որոնք ամուսնացել են նախորդ տարվա ընթացքում կամ վերջերս են նշանադրվել: Ավանդույթի համաձայն՝ տոնակատարության ժամանակ խարույկ են վառում, որի վրայով աղջիկներն ու տղաները պետք է թռչեն: Եթե սիրահարները ձեռքերը բաց չթողնեն, երջանիկ, երկարատեւ ամուսնություն կանցկացնեն:

«Այդ օրը կրակը սուրբ է համարվում: Բոցը չի այրում, այլ բարեկեցության ու կյանքի թարմացման համար էներգիա է տալիս»,-պատմել են տոնի կազմակերպիչները, հաղորդում է «Կոմսոմլսկայա պրավդա վ Ուկրաինե»-ն:

Տոնակատարությունն ուղեկցվել է պարերով ու մրցույթներով: Հյուրերին հյուրասիրել են քաղցրեղենով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ