News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Փետրվարի 13-ին կալիֆորնիական Մոխավե անապատում պաշտոնապես շահագործման է հանձնվել աշխարհի խոշորագույն արեւային էլեկտրակայանը:

Հաղորդվում է, որ դրա հիմքում  գրեթե 350 հազար հայելի կա՝ յուրաքանչյուրը ավտոտնակի դռան չափով: Արեւի լույսն անդրադառնում է հայելիներից, տաքացնում ջուրը, որի գոլորշին պտտեցնում է տուրբինը, որն էլ էլեկտրականություն է արտադրում: Նախագծի արժեքն է երկու միլիարդ դոլար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Նշվում է, որ «Այվանպա» կայանը արեւային էներգիայի կայան է: Այն ունի 392 գՎտ հզորություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ