News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 14-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե նախագահ Սահակյանը ԼՂՀ քաղծառայության խորհրդի կազմավորման 10-ամյակի կապակցությամբ պետական պարգեւներ ու արժեքավոր նվերներ է հանձնել գերատեսչության մի խումբ աշխատակիցների:

Այնուհետեւ երկրի ղեկավարն ընդունել է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ քաղծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը, քննարկվել են Արցախում այս ոլորտի զարգացմանը եւ հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ