News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Մաքսային միության անդամությունը կազատի հայկական ներմուծումը ռուսական արտահանման մաքսատուրքերից: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողներին հայտնել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Նա ուշադրություն է հրավիրել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հիմա էլ գործում է առանց մաքսատուրքերի առեւտրի մասին համաձայնագիրը, ուստի այս առումով Մաքսային միությունը ոչ մի նորություն չի բերի: «Ներկա ռեժիմի համեմատ գլխավոր տարբերությունը Հայաստանի համար ռուսական մաքսատուրքերի վերացումն է, որով այժմ հարկվում է Հայաստան ներմուծվող ռուսական ապրանքների 61 տոկոսը»,-ասել է Մինասյանը:

Այդ ապրանքների թվում են ոչ միայն նավթամթերքները, գազը եւ հում ալմաստը, այլեւ փայտանյութը, սարքավորումները եւ մի շարք այլ կարեւոր ապրանքներ: «Առաջին 3 խումբ ապրանքների դեպքում՝ զրոյական մաքսատուրք է կիրառվում նաեւ հիմա, միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում, որոնք ստորագրվել են 2013-ի դեկտեմբերի 2-ին, Երեւանում: Դա մեզ շատ օգնեց ցուրտ ձմռան պայմաններում»,-ասել է Մինասյանը:

Բացի այդ, Ռուսաստանից ներմուծվող ապրանքները ավելացված արժեքի հարկով չեն հարկվի սահմանին: Դա կարելի կլինի վճարել 20-50 օրվա ընթացքում: Կպարզեցվեն նաեւ ապրանքների տեղափոխման տեխնիկական պահանջները: «Վերանում են որոշ փաստաթղթերի ձեւակերպման դժվարությունները: Այդ բոլորը նոր հնարավորություններ են բացում ինչպես Հայաստանի, այնպես էլ Ղարաբաղի համար»,-հավելել է ՀՀԿ-ական պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ