News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 14-ին հանդիպել է  ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ  եւ լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում  կարեւորվել են տրանսպորտի ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացումը,  նշվեց, որ առաջիկայում  համատեղ բազմաթիվ ծրագրեր կան իրագործելու:

Անդրադառնալով «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրականացմանը՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ Տրանսպորտի եւ կապի նախարարությունն անում է հնարավորինը, որպեսզի Հայաստանի համար խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող այդ նախագիծը կյանքի կոչվի:

«Երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորումն արդեն պատրաստ է, այն  գտնվում է քննարկման փուլում»,-  ասել է նախարարը:

Դեսպանը, նույնպես ընդգծելով «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրի իրագործման կարեւորությունը ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար՝ շեշտել է,   որ այն կարող է մեծապես նպաստել Սեւ ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող ապրանքաշրջանառության աճին:

Նա հաստատել է իրանական կողմի պատրաստակամությունը՝ նշելով, որ երկաթուղու շինարարարական աշխատանքների մեկնարկին զուգահեռ՝ իրանական կողմը ձեռնամուխ կլինի իր հատվածում երկաթգծի կառուցմանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ