News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀԿ օրակարգում ոչ վարչապետի, ոչ կառավարության հրաժարականի հարց չկա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ ՀՀԿ գործադիր նիստում քննարկվել են ներքաղաքական եւ ներկուսակցական հարցեր:

«Հանրապետականը չի առաջնորդվում ոչ կոալիցիոն ուժերի սիրավեպով, մենք ունենք մեր օրակարգը: Իսկ կառավարության հրաժարականի նախաձեռնությունը կարելի է անվանել փոթորիկ մեկ բաժակ ջրում»,-ասաց Շարմազանովն ու հավելեց, որ ոչ կոալիցիոն ուժերը միայն հրաժարական են պահանջում, առանց պարզաբանելու, թե ինչու են ուզում անվստահություն հայտնել կառավարությանը:

«Առաջին անգամ չէ, որ քննադատում են իշխանություններին, միշտ էլ քննադատություններ եղել են»,-ամփոփեց ՀՀԿ մամուլի քարտուղարը:

Տպել
Ամենաշատ