News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Չինաստանը Հայաստանը հուսալի գործընկեր է համարում։ Այս մասին փետրվարի 15-ին լրագրողներին հայտնել է ՉԺՀ Կոմկուսի կենտկոմի միջազգային բաժնի ղեկավարի տեղակալ Չժոու Լին, որի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Երեւանում։

Նրա խոսքով՝ այցի գլխավոր նպատակը Հայաստանի հանրապետական կուսակցության հետ կապերի ամրապնդումն է։  «Երեկ մենք հանդիպեցինք այնպիսի կարեւոր պաշտոնյաների հետ, ինչպիսիք են խորհրդարանի փոխխոսնակը, վարչապետը, արտգործնախարարը, կրթության նախարարը, ով նաեւ ՀՀԿ-ի փոխնախագահն է», - նշել է Չժոու Լին։

Հյուրերը ներկայացրել են Չինաստանի Կոմկուսի կենտկոմի 18-րդ համագումարի աշխատանքները, քննարկվել են արտաքին քաղաքական եւ ներքին տնտեսական համագործակցության հարցեր: «Հայաստանի անկախության հռչակագրից հետո՝ մեր երկրները միշտ աջակցել են միմյանց կարեւոր հարցերում: Մենք շնորհակալ  ենք ՀՀ կառավարությանը միացյալ Չինաստանի ուղղությանը եւ տարածաշրջանային հարցերում  աջակցելու  համար», - հայտարարել է Չժոու Լին: Նա նշել է, որ Չինաստանը հասկանում եւ հարգում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը։

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին՝ նա նշել է, որ այցի ընթացքում չի քննարկվել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հարցում Չինաստանի շահագրգռվածությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ