News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Ստամբուլահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր «Սեր» անունը կրող ալբոմում տեղ գտած «Այս գիշեր» տեսահոլովակը ցուցադրվել է թուրքական CNNturk-ի եթերով։

Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր «Սեր» անունը կրող ալբոմը Թուրքիայում վաճառքի է հանվել փետրվարի 11-ին եւ արդեն փետրվարի 15-ին ալբոմում տեղ գտած «Այս գիշեր» կատարման տեսահոլովակը եթեր է գնացել թուրքական CNNturk հեռուստաընկներության եթերով։

Ավելի վաղ, ալբոմի հետ կապված հայ երգչուհին նշել էր, թե ալբոմի անունը «Սեր» է ցանկացել դնել, քանի որ աշխարհի ամենաուժեղ զգացումը սերն է։ «Ունեմ նոր երգեր եւ մեծ անակնկալներ, որոնք շատ մեծ սիրով եւ շատ մեծ հուզմունքով եմ կատարել։ Միշտ լավ եւ սիրով լի մնացեք, իմ սիրելիներ։ Սրտանց համբույրներ բոլորին»,-ալբոմի հետ կապված իր խոսքում նշել է Սիբիլ Փեքթորոսօղլուն։

Նշենք, որ Սիբիլը միակ հայ երգչուհին է, ում կատարումներն ու տեսահոլովակները ցուցադրվել են թուրքական առաջատար հեռուստաընկերությունների եթերով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ