News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Իրանը բանակցություններ են վարում  տնտեսության ոլորտում համագործակցության հուշագիր կնքելու շուրջ, հայտարարել է ՌԴ-ում ԻԻՀ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սանային, փոխանցում է «Կոմերսանտը»:

Ըստ նրա` խոսքը մասնավորապես Ռուսաստան նավթ մատակարարելու մասին է:

Դեսպանը նաեւ նշել է, որ ներկայումս քննարկվում է մի քանի հնարավոր տարբերակ` ինչ է մատակարարելու ռուսական կողմը:  Ըստ նրա` խոսք կարող է լինել էներգետիկայի ոլորտում համատեղ ծրագրերի մասին հենց Իրանում: Քննարկվում են նաեւ Իրանի գազի հանքերում Ռուսաստանի կողմից հնարավոր ներդրումները:

Ըստ Սանայիի` Իրանը հետաքրքրված է ռուսական ծանր բեռնատարների մատակարարմամբ կամ իր տարածքում դրանց արտադրությամբ, իսկ Ռուսաստան արդեն ներմուծվում են իրանական մեքենաներ:

Պատասխանելով թերթի այն հարցին, թե Թեհրանն արդյոք անհրաժեշտ է համարում հաշվի առնել Վաշինգտոնի մտահոգությունը` Ռուսաստանի հետ կնքվելիք պայմանագրերի կապակցությամբ,  ԻԻՀ-ի դեսպանն ասել է. «Ցանկանում եմ ընդգծել. Այս հուշագիրը չի հակասում միջազգային ոչ մի պայմանագրի կամ օրենքների: Ռուսաստանն Իրանի հետ տնտեսական կապերի ամրապնդման մեջ շահագրգիռ  բնավ էլ միակ երկիրը չէ»:

«Ընդ որում՝ կարծում եմ, - ընդգծել է Մեհդի Սանային, - ռուս ընկերները, որոնք դժվար պահերին մեր կողքին են եղել, պետք է առավելություն ունենան Իրանի շուկայում: Սակայն ռուսական ընկերությունները պետք է շտապեն զբաղեցնել իրենց տեղը իրանական շուկայում, չհապաղեն` վախենալով արեւմտյան պատժամիջոցներից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ