News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Անցյալ շաբաթ ԱԻՆ-ում ուսումնավարժություններ են անցկացվել գրեթե բոլոր մարզերում։ Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 17-ին, ԱԻՆ-ում տեղի ունեցած հերթական ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։

Փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների եւ կատարված հանձնարարականների մասին։

Շվեյցարիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալության հետ իրականացվող «Տարածքային արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի շրջանակներում փետրվարի 13-ից դասընթացներ են անցկացվում Երեւանում, Կապանում եւ Գյումրիում։

Ամենշաբաթյա խորհրդակցությանը մասնակցող ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչները եւ մարզային փրկարարական վարչությունները զեկուցեցին ԱԻ նախարարության 2013 թ. գործունեության ամփոփման արդյունքում ստացված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ