News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ի համար Երեւանի շինությունները սեյսմակայունությունը հիվանդագին հարցերից է: Սա խոստովանել է Հայաստանի ԱԻՆ փրկարարական ծառայության փոխտնօրեն, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ նոր շենքերը (նոր նորմերի ընդունումից հետո կառուցված) համապատասխանում են նոր պահանջներին եւ համեմատաբար ավելի կայուն են:

Դրանց զուգահեռ, մայրաքաղաքում դեռեւս որոշակի թվով վթարային շենքեր կան: Նիկոլայ Գրիգորյանի խոսքով՝ ճշտված տվյալներով Երեւանում սեյսմիկ վտանգը գնահատվում է 8 բալ: Հիշեցնենք, խորհրդային տարիներին այն 7 բալ էր գնահատվում:  Ընդհանուր առմամբ,  Երեւանի շենքերի 20%-ը նորմայից ցածր են:

Նիկոլայ Գրիգորյանը նաեւ հայտնել է, որ Գառնիի աստղադիտարանի արդիականացման ակտիվ աշխատանք է տարվում:  Ըստ նրա` լուրջ ջանքեր եւ միջոցներ են  ներդրվում` այն խոշոր միջազգային գիտական կենտրոնի վերածելու համար: Ընդ որում` Գրիգորյանը հիշեցրել է, որ աստղադիտարանում բացառիկ  դեֆորմոգրաֆ է տեղադրված: Զուգահեռ իրականացվում է երկրում սեյսմիկ կայանների ցանցի արդիականացման աշխատանք: Համապատասխան աշխատանք է տարվում Ճապոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ՌԴ-ի մասնագետների հետ, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ: Ըստ Գրիգորյանի` հայ գիտնականներին հաջողվել է առաջընթացի հասնել երկրաշարժերի երկարաժամկետ կանխատեսման հարցում: Նա նաեւ նշել է երկրաշարժերի մասին բջջային օպերատորների միջոցով նախազգուշացման տեղեկատվական համակարգի ներդրման կարեւորությունը: Հիշեցնենք, որ նման համակարգերը գործում են մի շարք երկրներում, օրինակ համակարգը տարածված է Ճապոնիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ