News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եթե գիտնական-էներգետիկները գազի մեջ ավելորդ խառնուրդ  հայտնաբերեն, ապա թող «Գազպրոմ Արմենիան» նրանց 10 միլիոն դրամ վճարի: Այս մասին փետրվարի 17-ին հայտարարել է «Նորավանք» հետազոտական հիմնադրամի տնօրենի տեղակալ, էներգաանվտանգության մասնագետ Սեւակ Սարուխանյանը` «Գազպրոմ Արմենիայում» գազի կալորիականությանը նվիրված կլոր սեղանի ընթացքում:

«Կարծիք կա, որ լաբորատորիայում գազի չափորոշիչների ստուգումը մեծ ծախսեր է պահանջում: Առաջարկում եմ այլ տարբերակ, ավելի հեշտ: Մի անգամ ես խանութում հարցրի, թե ինչու է կաթն այդքան թանկ: Պատասխանեցին. ընկերության տերը երաշխավորում է որակը եւ ցանկացած թերության համար խոստանում է 10 միլիոն դրամ վճարել:  Թող ընկերությունը նույն կերպ վարվի: Այդ ժամանակ գիտնականները, որոնք գիտական ինստիտուտներում ստանում են ամսական ընդամենը 60 հազար դրամ, անմիջապես կհայտնաբերեն գազի խառնուրդները, եթե դրանք կան: Նրանց համար հաստատ դժվար չի լինի դա անելը», – նշել է Սարուխանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ