News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում գազի նորմալ որակի ապացույցը գազաբաշխիչ համակարգում զտիչների հազվադեպ փոխվելն է: Այս մասին այսօր Հաաստանում գազի կալորիականության վերաբերյալ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:

«Համակարգի զտիչները մենք փոխում ենք հինգ տարին մեկ անգամ: Եթե դուք ասում եք, որ գազը կեղտոտ է ու լի տարբեր խառնուրդներով, ապա մենք զտիչները պետք է փոխեինք կես տարին մեկ անգամ, հակառակ դեպքում վթարներն անխուսափելի են, սակայն նման բան, ինչպես տեսնում եք, տեղի չի ունենում»,-ընդգծել է Հարությունյանը:

Նշենք, որ Հայաստանում բազմաթիվ սպառողներ բողոքում են կենցաղում գազի ցածր արդյունավետությունից. Հեղուկը մոտ երկու-երեք անգամ ավելի դանդաղ է եռման աստիճանի, քան մի քանի տարի առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ